ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կրոկուս Սիթի Հոլում» որոնողական աշխատանքները երկարաձգվել են

«Կրոկուս Սիթի Հոլում» որոնողական աշխատանքները երկարաձգվել են մինչև վաղը երեկոյան:


Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ որոնողական աշխատանքները երկարացվել են մինչև վաղը երեկոյան՝ իրենց հարազատներին փնտրող մարդկանց խնդրանքով։ Փրկարարները ցանկանում են համոզվել, որ փլատակներում դիակներ չեն մնացել։


Այժմ մեկ հերթափոխով տեղում աշխատում է 1000 մարդ, որոնումները և փլատակների հեռացումը կատարվում են շուրջօրյա։ 82 անձի ինքնությունը դեռ պարզ չէ, մասնագետները գենետիկ հետազոտություն կանցկացնեն:


Հիշեցնենք` ուրբաթ, մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, զինված մարդիկ կրակ են բացել Կրասնոգորսկի համերգասրահում և հրկիզել այն։


Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ, տուժել է ավելի քան 180- ը. նրանք վնասվածքներ են ստացել, այրվածքներ: ԱԻՆ-ը հրապարակել է առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով մահացածների ցուցակը, այժմ այնտեղ կա 68 մարդ, ցուցակը կլրացվի:

Քաղաքականություն