Այլ երկրների, «գերտերությունների» ցանկացած միջամտություն սրում է իրավիճակը․ ՌԴ-ում Իրանի դեսպան

3+3- ը տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափն է։ Հուսով եմ, որ նոր հանդիպումը տեղի կունենա այս տարի։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով NEWS.ru-ի թղթակցի հարցին։


Նա հիշեցրել է, որ խորհրդատվական հարթակի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարի Թեհրանում:


«Կարևոր է նշել, որ այլ երկրների, «գերտերությունների» ցանկացած միջամտություն սրում է իրավիճակը։ Այլ երկրների ներկայությունը խանգարում է Հարավային Կովկասի կարգավորմանը։ Այդ տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե ինչ - որ այլ երկրներ»,-հայտարարել Է Իրանի դեսպանը։

Քաղաքականություն

Պատահարներ