Ձյուն, բուք և մառախուղ․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Սևան, Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:


Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:



Քաղաքականություն

Պատահարներ