«Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինն անքուն գիշեր է անցկացրել. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը անքուն գիշեր է անցկացրել «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին Պեսկովը պատմել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:


Ավելի վաղ այս մասին խոսել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հերքելով այն պնդումները, թե ՌԴ նախագահը ողբերգությունից հետո երկար ժամանակ լռել է։


Պեսկովի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարները նախագահին անկախ ժամից ամեն ինչ զեկուցել են:


«Այս ամենը տեղի ունեցավ մինչև առավոտ», - նշել է Պեսկովը։


Նրա խոսքով՝ երբ բոլոր տուժածներին տեղավորել են հիվանդանոցներում ու առաջին վիրահատությունները կատարել, այս մասին առավոտյան Պուտինին զեկուցել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։


«Նման պահերին ոչ ոք քնելու ժամանակ չի ունենում, հատկապես՝ պետության ղեկավարը»,- նշել է Պեսկովը։



Քաղաքականություն

Պատահարներ