«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի»․ Բաքուն կրկին մեղադրում է

Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի և փորձում իրականացնել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը։


«Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին»,-հայտարարել է Նագիևը՝ նշելով, որ Ֆրանսիան Հայաստանում տեղակայում է իր ռազմական առաքելությունը, Հայաստանին դրդում է հերթական պատերազմի, փորձում է իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտ դարձնելու իր ծրագիրը։


Նագիևը մեղադրել է, որ իբր Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, ձևավորում է լրտեսական ցանց, գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության:


«Ձեռնարկվել և ձեռնարկվում են համապարժեք քայլեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար», - ասել է Նագիևը՝ նշելով, որ օպերատիվ իրավիճակը միշտ վերահսկելի է։





Քաղաքականություն

Պատահարներ