Ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված․ MediaHub

MediaHub-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։


«Սկզբից մտածել է՝ կատակ է, հետո ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, որդիս բացառել է»,- ասել է լրատվամիջոցին դիմած քաղաքացին։


«Երբ ստացել եմ հաղորդագրությունը, զանգել եմ, բայց անջատել են ու գրել՝ «զանգով հարմար չի, գրեք»։ Ես տան մեծերին ցույց տվեցի ինձ ուղարկված նամակները, հետո արգելափակեցինք, որ չշարունակի»,- իր հերթին ասել է պատանին։


Մի քանի ժամ անց տվյալ բաժանորդն այլևս գոյություն չուներ Տելեգրամում՝ ջնջվել է:


Auroranews-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի հետ կապված ահազանգ չեն ստացել։ 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Քաղաքականություն

Պատահարներ