Քանի սահմանային սյուն է տեղադրվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 28 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։


«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը»,– ասված է հաղորդագրությունում։


Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Քաղաքականություն

Պատահարներ