Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է

Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը, փոխանցում է Sputnik-ը։


Հաղորդվում է, որ բքի և վատ տեսանելիության պատճառով մայրուղու 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:


Նույն մայրուղու 110-147 կմ-ում երթևեկությունն արգելվում է ծանր բեռնատարների ու ավելի քան 22 նստատեղ ունեցող տրանսպորտի համար:


Քաղաքականություն

Պատահարներ