Բելգորոդում ԱԹՍ–ն մխրճվել է պատշգամբ

Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Kommersant–ը:


Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։ Բելգորոդի բարձրահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Քաղաքի վրայով արձակված մեկուկես տասնյակ արկերի պատճառով ջարդվել են քաղաքի ավելի քան 30 բնակարանների ապակիներ, վնասվել են մարզադահլիճն ու մարզահրապարակը։ Կուրսկի և Բրյանսկի մարզերում գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղական տներ, մեկ բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։


Ուրբաթ լույս մարտի 29-ի գիշերը Բելգորոդի վրայով ՀՕՊ համակարգերը հերթական անգամ հետ են մղել Ուկրաինայից արձակված հրթիռները։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ չեխական RM-70 Vampire զենիթահրթիռային համակարգից խոցվել է 15 հրթիռ։

Քաղաքականություն