Բրիտանիայում չեղարկել են զինվորականների համար 100-ամյա արգելքը

Բրիտանական բանակի ցամաքային զորքերի զինծառայողներին կթույլատրեն մորուք կրել ՝ վերացնելով 100-ամյա արգելքը։ Այս մասին հաղորդում է Telegraph թերթը:


Հրատարակության տվյալներով՝ հրամանագիրը, որը թույլ է տալիս մորուք կրել ինչպես ցամաքային զորքերի սպաներին, այնպես էլ զինվորներին, ստորագրել է Չարլզ III թագավորը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը:


Հրամանագիրն ուժի մեջ մտնում այսօր, որպեսզի Զատկի տոնի հետ կապված արձակուրդում գտնվող զինվորները ժամանակ ունենան ծառայությունից հեռու մորուք աճեցնելու համար:


Արգելքի վերացումը կապված է նորակոչիկների բանակ զորակոչելու ճգնաժամի քննարկման հետ։ Պաշտպանության նախարար Գրանտ Շապսը բանավեճի ընթացքում, մասնավորապես, հայտարարել է, որ մորուք կրելու արգելքը «ծիծաղելի է»:


Ռազմաօդային ուժերում և թագավորական նավատորմում ծառայող զինվորականներին ևս թույլատրվել է մորուք կրել։


Հրամանագրում նշվում է, որ մորուքը պետք է լինի «կոկիկ» և համապատասխանի զինծառայողների կոկիկ տեսքի սկզբունքներին ու չափանիշներին:



Քաղաքականություն