Իրանը՝ Կասպից ծովում 3-րդ երկրների ռազմական ներկայության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը տարածաշրջանի շահերին հակասող է անվանել Կասպից ծովում իրենց ռազմական ներկայությունն ապահովելու երրորդ երկրների ջանքերը: Ինչպես հաղորդում է Report-ը, նման հայտարարություն նա արել է Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ բանակցությունների ժամանակ:


Իրանի ԱԳ նախարարը նաև հանդես է եկել Կասպյան երրորդ տնտեսական համաժողովն անցկացնելու առաջարկով՝ «Կասպյան հնգյակի» երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարների մակարդակով: Հիշեցնենք, որ նախորդ համաժողովն անցկացվել Է Մոսկվայում 2022 թվականի հոկտեմբերի 5-6-ը։

Քաղաքականություն