Ովքեր են ըստ Միխայիլովի կանգնած Կրոկուսում ահաբեկչություն իրականացնողների հավաքագրման հետևում

ԱՄՆ - ն և Մեծ Բրիտանիան կանգնած են եղել «Խորասանի ձայնը» Telegram-ալիքով մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչություն իրականացրած անձանց հավաքագրելու հետևում։ Այս մասին կարծում է Ռուսաստանի ԱԴԾ պաշտոնաթող գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայիլովը:


«Իմ տեսակետն այն է, որ այն ամենում, ինչն այսօր հակառուսական բնույթ է կրում, ներկա են ամերիկացիներն ու բրիտանացիները։ Սա բազմամյա համագործակցություն է։ Դրան պետք է վերաբերվել որպես աքսիոմի», - ՌԻԱ Նովոստիին ասել է Միխայիլովը։ 


Նրա խոսքով ՝ դա վերաբերում է նաև «Խորասանի ձայնը» թելեգրամյան ալիքի միջոցով հավաքագրմանը։


«Հիմա քննարկում են, թե ով է իրականացրել ահաբեկչությունը՝ ԻԼԻՊ – ը, թե ոչ։ Բայց պետք է հասկանալ, որ սրանք խոսակցություններ են կատարողների, բայց ոչ պատվիրատուների մասին։ Իսկ ահաբեկչությունը Ուկրաինայի և դրա հետևում կանգնած ամերիկացիների ու բրիտանացիների շահերի դրսևորումն էր», - հավելել Է Միխայլովը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձմոսկվայում «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչություն իրականացնողները հավաքագրվել են «Խորասանի ձայնը» Telegram-ալիքով։



Քաղաքականություն