ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը ռմբակոծել է Հալեպը

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին «SANA» գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունում աղբյուրը։


«Իսրայելական ագրեսիան հանգեցրել է մի շարք քաղաքացիական անձանց և զինծառայողների մահվան և վիրավորումների, ինչպես նաև նյութական վնաս է հասցրել պետական և մասնավոր սեփականությանը», - նշվում է հայտարարության մեջ:


Ինչպես հայտնել է Դուբայի «Al Hadath» հեռուստաալիքը, հարձակման են ենթարկվել «Հըզբոլլահ»-ի ջոկատներին պատկանող զենքի պահեստները, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից:


Հարձակման հետևանքով զոհվել է 33 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ «Հեզբոլլահի» շարքերում կորուստները կազմել են 5 զինյալ։





Քաղաքականություն

Պատահարներ