Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

Հայազգի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի նոր կառավարության կազմում նշականվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար: Այս մասին հայտնում է wafa.ps կայքը:


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամանագիր է արձակել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև հրամանագիր է արձակել դրա ձևավորման վերաբերյալ։


Նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է հաջորդ կիրակի՝ 2024 թվականի մարտի 31-ին։


Նորաստեղծ կառավարության քաղաքական կողմնորոշումը հիմնված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության, նրա միջազգային պարտավորությունների և նախագահ Մահմուդ Աբասի կողմից կառավարությանը ուղղված նշանակման նամակի վրա:


Կառավարության ծրագիրը առաջնահերթություն է տալիս հումանիտար խնդիրներին` ներառյալ Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդին մարդասիրական և անհապաղ օգնության համապարփակ ծրագրին:



Քաղաքականություն

Պատահարներ