Գերմանիայի ԱԳ նախարարը կտրուկ է արտահայտվել Պուտինի և ՌԴ-ի հետ պատերազմի մասին

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ուկրաինական հակամարտության մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրա խոսքը մեջբերում է գերմանական Tagesspiegel թերթը։


«Պուտինի նպատակը եղել և մնում է ոչնչացնել Ուկրաինայի՝ որպես անկախ, ազատ երկրի գոյությունը և ՆԱՏՕ - ին ներքաշել պատերազմի մեջ», - պնդում է նա:


Նա հավելել է, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Եվրոպայի անվտանգությունն ու միջազգային կարգն իբր «սպառնալիքի տակ կհայտնվեն»:


Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք էր անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը մտադիր է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ:


Բացի այդ, դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ռոբ Բաուերն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա: Սակայն միևնույն ժամանակ Բաուերը հայտարարել է, որ Ռուսաստանի շահերը, իբր, տարածվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, և ՆԱՏՕ-ի դաշինքին անհրաժեշտ է «ավելի պատրաստ դառնալ»։


Քաղաքականություն