Միայն այդ ժամանակ Պուտինը պատրաստ կլինի երկխոսության․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե պաշտպանական ուժերը դուրս գան առաջնագիծ մինչև մեծ պատերազմի սկիզբը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վերադարձնել գրավված բոլոր տարածքները: Այս մասին նա հայտնել Է CBS News-ին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ հաղթանակի համար Ուկրաինային անհրաժեշտ է զենք Արևմուտքից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացում և Մոսկվայի հետ գործընկերների բոլոր տնտեսական կապերի արգելափակում:


Նա նշել է, որ այդ դեպքում ուկրաինացի զինվորականները պարտադիր չէ, որ դուրս գան 1991 թվականի սահմանները, այլ բավական կլինի վերադարձնել այն տարածքները, որոնք օկուպացվել են Ռուսաստանի կողմից մեծ պատերազմի սկսվելուց հետո:


Զելենսկին կարծում է, որ եթե բռնապետ Վլադիմիր Պուտինը կորցնի այդ հողերը, նա կկորցնի վստահությունը այն երկրներում, որոնք "կասկածում են", ինչպես նաև կկորցնի ուժը Ռուսաստանի Դաշնության ներսում:


«Միայն այդ ժամանակ Պուտինը պատրաստ կլինի երկխոսության։ Այդ դեպքում քաղաքակիրթ աշխարհի պահանջը պետք է դառնա Ուկրաինական բոլոր հողերի ազատագրումը»,- հայտարարել է պետության ղեկավարը։

Քաղաքականություն