ԱԹՍ-ի միջոցով փորձել են արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 9-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, իրականացրել են հիմնարկի արտաքին տարածքի զննություն։


«Տեղազննության արդյունքում երկու դիտաշտարակների միջնամասից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքով նետված փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ։


Փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 35 հատ լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ։ Բացի այդ՝ փաթեթում հայտնաբերվել են 7,3 գրամ քաշով, բաց դարչնագույն, փխրուն զանգվածներ, 11,3 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման և 18,4 գրամ քաշով, կանեփանման, դեղնականաչավուն, բուսական զանգվածներ։


Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն