Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի երեք որդիները

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիները զոհվել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:


«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:


2023 թվականի նոյեմբերին հաղորդվել էր Հանիայի թոռնուհու մահվան մասին։


Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

Քաղաքականություն