Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Սիմոնյան

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին, երբ խնդրեց պատգամավորները զբաղեցնեն տեղերը, հայտարարեց․


«Ցավոք, թե հուրախություն, մեր ընդդիմադիր գործընկերները թե՛ ասելիքի բացակայության, թե՛ օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն, բայց այնպես չէ, որ դահլիճում են լինում ինչ-որ ասելիք կամ օրակարգ ունեն, բայց այնուամենայնիվ իրենց ընտրությունն է, շնորհակալութուն նրանց իրենց աշխատանքի համար»։


Նշենք, որ Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 12 իշխանական պատգամավոր։

Քաղաքականություն