Վրաստանն ու Չինաստանը առանց բիզայի ռեժիմի մասին համաձայնագիր են ստորագրել

Ապրիլի 10-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների համար առանց վիզայի ռեժիմի մասին։


 «Առանց վիզայի ռեժիմի ներդրման մասին այսօր ստորագրված համաձայնագիրը մեր քաղաքացիների համար կհեշտացնի Չինաստան մեկնելը։ Դա նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Դարչիաշվիլին համաձայնագրի ստորագրումից հետո։


 Չինաստանի դեսպանը նշել է, որ առանց վիզայի ռեժիմն ավելի շատ հնարավորություններ կտա վրացի և չինացի գործարարներին, ովքեր կկարողանան փոխայցելություններ իրականացնել համագործակցության հարցերը քննարկելու և ներդրումներ ներգրավելու համար։

Քաղաքականություն