Իսրայելն այլ ելք չունի, քան պատասխանել Իրանի աննախադեպ օդային հարձակմանը․ Գալանտ

Այսօր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ: Գալանտն Օսթինին ասել է, որ Իսրայելն այլ ելք չունի, քան պատասխանել Իրանի աննախադեպ օդային հարձակմանը:


Յոավ Գալանտն ընդգծել է, որ Իսրայելը չի կարող հաշտվել նոր իրականության հետ, որտեղ իր վրա բալիստիկ հրթիռներ են արձակում, իսկ ինքը չի պատասխանում: Իսրայելը չի կարող հաշտվել նաև այն իրավիճակի հետ, երբ ամեն անգամ, երբ նա գործի Սիրիայում, Իրանը պատասխան կտա իր տարածքից Իսրայելի վրա հարձակմամբ:


Օսթինը, իր հերթին, Գալանտին գրեթե նույնը, ինչ ԱՄՆ նախագահ Բայդենը ասել էր վարչապետ Բինյամին Նեթանյահուին շաբաթ օրը իրենց զրույցի ընթացքում: Նա հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու համար։

Քաղաքականություն