Հայաստանն Իրանի համար շնչուղի է. Մեհդի Սոբհանի

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի Հյուսիսային երթուղիներ և Սև ծով։ 


Նրա խոսքով՝ Հայաստանի համար էլ Իրանը նույն կերպ ճանապարհ է դեպի Պարսից և Օմանի ծոցերի ավազանի երկրներին:


«Մոտ ժամանակներս մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների վերաբերյալ: Խոսքը տարանցման սակագների և ճանապարհային տուրքերի արժեքի նվազեցման մասին է»,- պարզաբանել է դեսպանը։

Քաղաքականություն