ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են. փակվել են ճանապարհները. հետաձգվել են չվերթները

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել բնական աղետ, որն ամենածանրը եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են: Օդանավակայանում որոշ երթուղիներ արգելափակվել են, 17 չվերթ հետաձգվել է, իսկ մետրոյի Onpassive կայարանը հեղեղվել է, հայտնում է Khaleej Times-ը։

ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է ապրիլի 16-ին նախատեսված բոլոր հանդիպումները չեղարկելու մասին։

Այժմ ԱՄԷ-ի տարբեր շրջաններում տեղի են ունենում հավասար ինտենսիվության անձրևներ՝ ամպրոպով և կարկուտով, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումներով:


Քաղաքականություն