Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով իտալական Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, ՌԻԱ Նովոստի-ին ասել է, որ Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով: 


«Ուկրաինան մարդկանց և միջոցների կարիք ունի: ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են տրամադրել միջոցները՝ տրամադրելով ավելի շատ աջակցություն, քան այժմ անում են, ինչպես մենք այսօր քննարկում ենք:


Ինչ վերաբերում է մարդկանց, ապա Ուկրաինան պետք է ինքն իրեն տրամադրի»,- ասել է նա։





Քաղաքականություն

Պատահարներ