ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտ ծառն արմատից պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Պարզվել է, որ ծառը արմատից պոկվել ու շուռ է եկել, ինչի հետևանքով կոտրել է մի քանի գազախողովակ, պոկել էլեկտրալարեր և կոտրել արտաքին լուսավորության սյունը, փողոցն էլ դարձել է անանցանելի։


Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։



Քաղաքականություն

Պատահարներ