«Ռուսական բալիստիկ հրթիռների հզորությունն ու հեռահարությունը վտանգի է ենթարկում բոլորիս». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական բալիստիկ հրթիռների հնարավորություններն ու հեռահարությունը վտանգի են ենթարկում եվրոպական երկրներին: Նման կարծիք նա հայտնել Է La Tribune թերթին տված հարցազրույցում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Ուկրաինայում վտանգված է եվրոպացիների անվտանգությունը, քանի որ այն գտնվում է մեր սահմաններից 1,5 հազար կմ հեռավորության վրա։ Եթե Ռուսաստանը հաղթի, հաջորդ վայրկյանին անվտանգություն չի լինի ոչ Ռումինիայում, ոչ Լեհաստանում, ոչ Լիտվայում, ոչ էլ մեր երկրում։ Ռուսական բալիստիկ հրթիռների հզորությունն ու հեռահարությունը վտանգի է ենթարկում բոլորիս», - կարծում է Մակրոնը։

Քաղաքականություն

Պատահարներ