Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 


Նա հավելել է, որ Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը նախատեսված է աշխատանքային օրվա ավարտին։


Ավելի վաղ ՀՀ Կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։


Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:


Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:


Քաղաքականություն

Պատահարներ