Օրվա լրահոս

Աշխարհի 2018թ-ի առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց Լեհաստանին 1:6 հաշվով:
Խաղից հետո Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում, ասել է, որ խոսքեր չկան ասելու: Խայտառակ պարտություն, որի ամենամեծ մեղավորը ինքն է. այդքան բան: Որովհետև ինքը թիմի ավագն է, պատասխանատու թիմի համար ու այս պարտությունը վերցնում է իր վրա:
ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանն էլ խնդրել է ըմբռնումով մոտենալ, քանի որ բոլորի համար էլ ծանր ժամանակներ են:
Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց մրցակցի գլխավոր մարզիչը, ասել է. ՙՄենք եկել էինք այստեղ հաղթանակի համար՚, իսկ ահա Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ասել է.
-Ավելի լավ է «գետինը մտնեի՚, քան այստեղ գայի և խոսեի: : Սա ուղղակի խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ մարտավարական սխալներով պարտվեինք, այլ ոչ մանկական սխալներ թույլ տայինք: 1:6... ինչի՞ մասին է խոսքը:
Ի դեպ, Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը հեթ-տրիկ է ձևակերպել Հայաստանի հետ խաղում, դարձել է իր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: 
Armsport.am-ի տեղեկացմամբ, միջադեպ ևս եղել է, երբ խաղի ընթացքում լեհ երկրպագուների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում: Լեհ երկրպագուներից մեկն ապտակել է ոստիկանին:

Վերջին նորություններ