Օրվա լրահոս

Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: 5 երեխա ջերմության, սրտխառնոցի, լուծի ախտանշաններով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Սուրեն Խուդինյանը հայտնել է, որ երեխաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Երեք փոքրիկ դեռ շարունակում է բուժում ստանալ:

Թե ինչից է փոքրիկների առողջությունը վատացել, դեռ պարզ չէ: Անալիզներն ուղարկել են լաբորատորիա, պատասխանի են սպասում: Այս պահին նմուշառում է կատարվում սննդից և խմելու ջրից: Խուդինյանը վստահեցրել է, որ սնունդը տրվում է Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին համապատասխան:

Ճոճկանում կասկածում են, որ թունավորումը կարող է ջրի պատճառով լինել: Մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից է միացված:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Վերջին նորություններ