Օրվա լրահոս

Ավրորայի լրատվական բաժինը զանգ է ստացել ռադիոլսողներից, որ Երևանում թիվ 37 երթուղին սպասարկող ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և առաջ ընթանալով՝ բախվել ծառին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։  Ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր նույնպես չեն տուժել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ էլ, ավտոբուսում գտնվող քաղաքացիներն ասում էին, որ վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ վարելու արդյունքում է, որ վթարը ողբերգական ավարտ չի ունեցել. նա շատ ճիշտ է կողմնորոշվել. խույս է տվել բազմաթիվ հետիոտներից ու հետո բախվել է հաստաբուն ծառին։

Վերջին նորություններ