Օրվա լրահոս

Երեկ՝ ժամը 23։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ներկայացրել, որ Հասրաթյան փողոցի տներից մեկի դիմաց մի քաղաքացի կրակել է օդ և գետնին։ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումը պարզել է կրակողի ինքնությունը: Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով: Կրակողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Վերջին նորություններ