Արսենալ-Ղարաբաղ․ Հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ
Եվրոպա Լիգայի շրջանակում Արսենալ - Ղարաբաղ ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայ երկրպագուն Արցախի Հանրապետության դրոշով մարզադաշտ է մտել։ Նրա հագին եղել է ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկ։ Հայ մի քանի այլ երկրպագուներ էլ կրկին Արցախի դրոշով ներկա են եղել հանդիպմանը և աջակցել Արսենալին։ Նշենք, որ խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ անգլիական թիմի։ Ի դեպ, մարզադաշտ ներխուժած երիտասարդին անվտանգության աշխատակիցները դուրս են բերել խաղադաշտից: Նա որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։

Քաղաքականություն

Պատահարներ