Քանյե Ուեսթը վախենում է Քարդաշյանի և երեխաների համար
Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ում գրել է, որ կանադացի ռեփեր Դրեյքը սպառնալիքներ է ուղղել իրեն: Ինչպես նշում է Daily Mail-ը, 41-ամյա Ուեսթը գրել է, որ «եթե իր կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ բան պատահի, առաջին կասկածյալը Դրեյքը կլինի»: «Դրե՛յք, եթե ինձ կամ ընտանիքիս անդամներից որևէ մեկին բան պատահի, առաջին կասկածյալը դու կլինես: Այնպես որ ձայնդ կտրի՛ր»,- գրել է ռեփերը: Ուեսթը նաև գրել է, որ «Դրեյքն այլևս երբեք չփորձի սպառնալ Նորթի, Սենթի ու Չիկագոյի (ռեփերի երեխաները) հորը»: Նշենք, որ ավելի վաղ Դրեյքն Ուեսթին բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իր արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել Քանյե Ուեսթը, և որ առանց նրա ինքը հազիվ կարողանար հաջողության հասնել երաժշտական կարիերայում։

Քաղաքականություն

Պատահարներ