Ռուսաստանի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններն այլևս չեն լինի. Պեսկով

Հատուկ գործողության հաջող ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան պետք է հարաբերությունները կառուցեն նոր հիմքերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Մենք դեռ պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք ապրելու: Հասկանալի է, որ դրանք լինելու են հարաբերություններ հիմնված նոր ձևաչափերի վրա»,- ասել է նա։


Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը և Եվրոպան աշխարհագրորեն «չեն հեռանա միմյանցից»։ Նա հավելել է. «Հետևաբար, ցանկացած պարագայում հարաբերությունները պետք է կառուցվեն նոր հիմքերի վրա»:


Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններն այլևս չեն լինի:


«Մոսկվան հիշում է և հաշվի է առնում, թե ինչպես են իրեն վերաբերվում»,- ասել է Դմիտրի Պեսկովը և ավելացրել. «Այլևս հնարավոր չի լինի կառուցել այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք եղել են նախկինում, և ոչ ոք չի ցանկանա դա, նախևառաջ մենք չենք ուզի, քանի որ ունենք եվրոպացիների հետ հարաբերությունների մեծ փորձ»։

Քաղաքականություն

Պատահարներ