Սևան–Երևան ճանապարհը փակած քաղաքացիներ են բերվել ոստիկանություն

Սևան–Երևան ճանապարհը փակած 3 քաղաքացի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին են բերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը։


Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը մասնակցում էր ակցիային, չի բերվել ոստիկանություն։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ի արդեն 8 օր պայքարի դուրս եկած տավուշցիների այսօր Հրազդան քաղաքի մոտակայքում բազմաթիվ քաղաքացիներ փակել էին ճանապարհը։


Ներկա պահին Սևան–Երևան ճանապարհի երթևեկությունն արդեն վերականգնվել է։

Քաղաքականություն

Պատահարներ