Ադրբեջանը Արցախի «Դեդո-Բաբոն» ներկայացրել է որպես ադրբեջանական հուշակոթող
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։ 1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի ԽՍՀ ֆինանսավորմամբ, թեև իրականում դա Մայր Հայաստանի նվերն է եղել Արցախի հայ բնակչությանը։

Քաղաքականություն

Պատահարներ