ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում
Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մարատ Թորոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 04 ԼԼ 191 համարանիշի, Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մինասյանի վարած ВАЗ 21230 մակնիշի 35 ԼT 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Անի Վարդանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 50 MM 770 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Վթարի հետևանքով Մ. Թորոսյանը, Ա. Վարդանյանը, ВАЗ 21230-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 55-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Վթարից ժամեր անց Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել Գտաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մինասյանը։ Նա հայտնել է, որ կրծքավանդակի շրջանում ցավեր է ստացեկ նշված ավտովթարից և ինքը եղել է ВАЗ 21230-ի ուղևորը։ Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն

Պատահարներ