ԱՄՆ-ն մտահոգված է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձի մասին հաղորդագրություններով․ Կարին Ժան Պիեր

ԱՄՆ-ն մտահոգված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձի մասին հաղորդագրություններով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, հայտնում է kp.ru-ն։ 


«Անշուշտ, մենք ուրախ ենք, որ հնարավոր սպանության փորձը խափանվել է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:


Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հայտարարել է, որ իրեն հաջողվել է խափանել նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության մի քանի ներկայացուցիչների սպանության, գործակալական ցանցի ծրագրերը:



Քաղաքականություն

Պատահարներ