Վստրեչի Ապերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց եւ քրեական գործը կարճվեց: Նշենք, որ գործով ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործը՝ կարճվել։ Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։ Նա մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։ Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։ Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Քաղաքականություն

Պատահարներ