Փոխոստիկանապետի հանձնարարությամբ ոստիկանների սոցփաթեթի գումարները յուրացվել են
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Երանոսյանը բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72,000-ական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը՝ Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52,000 դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քաղաքականություն