Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարում է Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին այս միջոցառման հիանալի կազմակերպման համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Ողջունում եմ բոլորին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար»,- ասել է Փաշինյանը։


Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։

Քաղաքականություն

Պատահարներ