ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել. «Փաստինֆո»

ՀՀ ԱԱԾ-ն պնդում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի հրավիրվել ԱԱԾ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին կառույցից։


Հիշեցնենք, որ «168 Ժամ» լրատվականը գրել էր, որ իշխանությունների կողմից հետապնդումների պատճառն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։


Մայր Աթոռից Արշակ Սրբազանի՝ ԱԱԾ հրավիրվելու լուրը չեն հերքել։ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց, որ հարկ նկատելու դեպքում Արշակ Սրբազանը կարձագանքի։


«Նշենք, որ օրենսդրական փոփոխություններից հետո ԱԱԾ-ն քրեական վարույթներ նախաձեռնելու լիազորություն այլևս չունի, ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, իսկ համապատասխան ստորաբաժանումը՝ տեղափոխվել է ՔԿ և չի բացառվում, որ ԱԱԾ-ն Սրբազանին հրավիրել է «զրուցելու»»,– գրել է կայքը։

Քաղաքականություն

Պատահարներ