Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Սրբազան

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին կանչել են ԱԱԾ։ Այս առնչությամբ Արշակ Սրբազանը հայտարարություն է տարածել:


«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։


Աստված է մեր Տերը:


Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։

Քաղաքականություն

Պատահարներ