ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել». միջադեպ քաղաքացիներից մեկի ու ոստիկանի միջև

Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ չզբաղվել, եթե խնդիրներ են լինում, կան համապատասխան մասնագետներ, փորձագետներ։


Երթի ժամանակ ոստիկաններից մեկը մոտեցավ Բագատ Սրբազնին ու ասաց, որ մենքենաներից մեկը բախվել է իրենց մեքենային, սակայն չի ուզում կանգնել, մինչդեռ իրենք զգուշացրել են՝ կանգնի, որպեսզի արձանագրություն կազմեն։


Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց ոստիկանին ծառայության համար և դիմեց երթի մասնակից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին՝ խոսել ոստիկանի հետ և հարցը կարգավորել։


«Ինքնագործունեությամբ մի զբաղվեք։ Ոչ ոք թող հարց լուծողի տեղ չդնի իրեն, տղերք, վերջ։

Բոլորդ շարժվեք։


Այսուհետ որևէ մեկը որևէ ձևով չփորձի ինքը հարցը լուծել։ Ոչ ոք չկարծի, թե ինքը ամենաիմաստունն է, ամենագիտունը։ Այսօր կան համապատասխան մարդիկ, մասնագետներ, որոնք այդ հարցերին անդրադարձ կանեն, կլուծեն։ Մի խառնվենք, խնդրում եմ ձեզ»,- դիմեց երթի մասնակիցներին Բագրատ Սրբազանը։



Քաղաքականություն

Պատահարներ