Պրահայի դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման հայց ստացել է
Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը: Այս մասին հայտնել է մայրաքաղաքային վերահսկողական հաստատության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալայը, գրում է Риа Новости-ն: «Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման պաշտոնական հայց է ստացել Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Այժմ նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։ Միայն դրանից հետո կարվի առաջարկություն՝ արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է նա։ Նարեկ Սարգսյանին 2018թ․ դեկտեմբերիին կալանավորել էին Պրահայում։ Հայաստանում նրան մեղադրում են թմրանյութեր վաճառելու եւ անօրինական զենք պահելու մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ