Փաշինյանն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարներն առաջիկայում կհանդիպեն։ Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Նոր հանդիպումներն առջևում են տարբեր մակարդակներով՝ երկրների ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպումներին պետք է լավ պատրաստվել, որպեսզի բերեն իրական արդյունքեր»,- հայտարարել է կարասինը։

Քաղաքականություն