Խուզարկություններ են կատարվել Գագիկ Ծառուկյանի որդու և Շշի Մելոյի բնակարաններում
Հայկական ժամանակի տեղեկություններով, hունվարի լույս 29-ի գիշերը Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով խուզարկություն է կատարվել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի բնակարանում: Նույն այդ տեղեկություններով, խուզարկվել է նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի բնակարանը: Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից միայն ասացել են, որ սույն քրեական գործի շրջանակում երկու տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել: Հիշեցնենք, որ Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը՝ վկայի: Շանթ Մանուկյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածներն այս պահին 6-ն են: Միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին եւ քրոջ որդին. ընդհանուր առմամբ 7 տուժածներից 5-ը նրա հարազատներն են:

Քաղաքականություն