Մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդո՞ւնդ. Փաշինյանն անկեղծացել է
Այս ընթացքում ամեն քայլափոխի մեզ հետապնդում է թերահավատությունը։ Արցախի հարցում ոչ ոք չի առաջնորդվում լավատեսական կանխավարկածով, բոլորն առաջնորդվում են հոռետեսական կանխավարկածով։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։ «Երբ Հայաստանի արտգործնախարարը կամ վարչապետը գնում է բանակցությունների, դրան հետևում է հոռետեսության հսկայական ալիք. բա՞ որ ենթակվեն ճնշումների, բա՞ որ համաձայնության գան աննպաստ լուծման շուրջ։ Մենք այս հսկայական փոփոխություններն իրականացրել ենք, մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդո՞ւնդ։ Որտեղի՞ց այդ կանխավարկածը»,– ասել է Փաշինյանը։

Քաղաքականություն