Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով, որ գնորդն արդեն իսկ տվել է 10 տոկոս կանխավճարը: Աղջիկը անմեղությունը վաճառելու մասին հայտարարությունը տեղադրել է օգոստոսին, ինտերնետայի կայքում։ Փետրվարի վերջին աճուրդն ավարտվել է։ Գնորդը ճապոնացի քաղաքական գործիչ է Տոկիոյից։ Կայքի տվյալներով՝ մի փոքր քիչ է վճարել լոնդոնցի փաստաբանը։ Երրորդ գնորդը «հայտնի ֆուտբոլիստ էր Մյունխենից»։ Մամեդզադեն գնորդի հետ գիշերը կանցկացնի Գերմանիայի հյուրանոցներից մեկում, որտեղ նման ծառայություններ մատուցելը լեգալ է համարվում։ 23-ամյա Մամեդզադեն, ով այժմ Թուրքիայում է բնակվում, ասել է, որ այդ քայլին է դիմել հանուն մոր։ Աղջիկը մտադիր է իր եւ մոր համար տուն գնել, ճամփորդել, ԱՄՆ տեղափոխվել, մոդելային կարիերան շարունակել եւ Ադրբեջանում շների համար ապաստարան ստեղծել։

Քաղաքականություն