Բրազիլիան այնուամենայնիվ հումանիտար օգնություն է հասցրել Վենեսուելայի հետ սահման
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով 3 բեռնատար է ժամանել։ Ամբողջ հումանիտար օգնությունը պահվում է Բոա-Վիստայի ավիաբազայի պահեստում: Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկու օր առաջ հայտարարել էր Բրազիլիայի հետ ցամաքային սահմանն ամբողջությամբ փակելու մասին:

Քաղաքականություն